Կարևոր իրադարձություններ

Տիեզերք կուղարկվի «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը

18 Նոյեմբեր, 2022 12:36
 Տիեզերք կուղարկվի «Այբ»-ի աշակերտների նախագծած սարքը

«Այբ» դպրոցի աշակերտների նախագծած սարքը կուղարկվի տիեզերք։ Այս մասին տեղեկանում ենք դպրոցի ֆեյսբուքյան էջից։

Խոսքը 197 գրամանոց սարքի (payload) մասին է, որը տեղադրվել է ենթաուղեծրային հրթիռում։ Այն դուրս կգա բաց տիեզերք՝ մինչև 125 կմ բարձրություն, այսինքն՝ կհատի տիեզերքի պայմանական սահմանը (Karman line)։

Հրթիռը կուղարկվի Հնդկաստանի «Skyroot» տիեզերակայանից: Սարքը տիեզերքում կմնա 2-3 րոպե և այդ ընթացքում տվյալներ կհավաքի հրթիռի թռիչքի հետագծի, ջերմաստիճանի և ճնշման փոփոխության, արագության, արագացման, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվության և օզոնի կոնցենտրացիայի մասին։

Նախատեսված չափումներն իրականացնելուց հետո սարքը հրթիռի հետ միասին հետ է ընկնելու։

Նշենք, որ «Այբ» դպրոցի նախագծային ուսումնառության ինժեներական ակումբի «Ad Astra» թիմը հաղթել է 2022 թ. Քեմուրջյանի անվան համաերիտասարդական տիեզերքի մրցույթում, և աշակերտների նախագծած սարքը որպես մրցույթի հաղթող ուղարկվում է տիեզերք։

 

Լրահոս

Դիտել ավելին