Կարևոր իրադարձություններ

Հակամանրէային դեղերը պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ. իրազեկման շաբաթ

18 Նոյեմբեր, 2022 11:35
Հակամանրէային դեղերը պետք է օգտագործել միայն բժշկի նշանակմամբ. իրազեկման շաբաթ

Նոյեմբերի 18-24-ը հակամանրէային դեղերի մասին իրազեկման շաբաթն է:

Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, հակամանրէային կայունությունն առաջանում է, երբ բակտերիաները, վիրուսները, սնկերը և մակաբույծները ժամանակի ընթացքում փոփոխվում են և այլևս չեն արձագանքում դեղամիջոցներին, ինչը բարդացնում է վարակների բուժումը և մեծացնում հիվանդության տարածման, ծանր հիվանդացության և մահվան ռիսկը:

Ի հետևանք՝ հակաբիոտիկները և հակամանրէային այլ դեղեր դառնում են անարդյունավետ, իսկ վարակների բուժումը՝ ավելի դժվար կամ անհնարին:

Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի իրազեկման համաշխարհային շաբաթը գլոբալ արշավ է, որը նշվում է ամեն տարի՝ բարձրացնելու գիտակցումն ու ըմբռնումը, որ հակամանրէային դեղերը կարևոր և արժեքավոր ռեսուրս են, ուստի դրանք պետք է օգտագործել պատշաճ, նպատակային և միայն բժշկի նշանակմամբ՝ հնարավոր բարդություններից զերծ մնալու նպատակով:

Այս տարի իրազեկման արշավն անցկացվում է «Միասին կանխարգելենք հակամանրէային դեղերի նկատմամբ կայունությունը» խորագրով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին