Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Դեսպանը Բրյուսովում համտեսել է ուսանողների պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքները

18 Նոյեմբեր, 2022 09:46
Դեսպանը Բրյուսովում համտեսել է ուսանողների պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքները

Իտալական խոհանոցի շաբաթվա շրջանակներում ՀՀ-֊ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն, Չիլենտոյի Բարձրագույն կրթական ինստիտուտի խոհարարական արվեստի գծով պրոֆեսոր Միքելե Ջաքուինդոն և նույն ինստիտուտի ուսանողուհի Սամանտա Ռադանոն նոյեմբերի 17-ին այցելել էին Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան։ Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանի և իտալերենի դասախոսների ուղեկցությամբ՝ հյուրերը համտեսեցին բուհի ուսանողների պատրաստած ճաշատեսակներն ու քաղցրավենիքները։

«Խոհանոցը երկրի մշակույթի անբաժան մասն է։ Մեր համալսարանի նպատակը ոչ միայն լեզուների ուսուցումն է, այլև՝ այլ մշակույթների հետ փոխհարաբերվելուն, ինչպես նաև՝ միջմշակութային հաղորդակցման զարգացմանը նպաստելը։  Միջոցառմամբ հետաքրքրված ուսանողներն իտալական խոհանոցի հայտնի ուտեստներից են պատրաստել, որոնք շատ սիրված են և մեծ ժողովրդականություն են վայելում շատերի մոտ», - ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նշեց համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը՝ առանձնահատուկ կարևորելով երկու ժողովուրդների կապերի զարգացման համատեքստում նման միջոցառումների անցկացումը։

ՀՀ-֊ում Իտալիայի Հանրապետության դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն այս ուսումնական տարում արդեն երրորդ անգամ է այցելում Բրյուսովի անվան պետական համալսարան: Նրա խոսքով՝ Հայաստանում իտալական խոհանոցի հանդեպ հետաքրքրությունն աճել է։  Դեսպանն ասում է՝ խոհարարները նաև  կամուրջ են ստեղծում տարբեր երկրների խոհանոցային մշակույթների միջև՝ իրենց պատրաստած ուտեստների շնորհիվ:

Հատուկ միջոցառմանը մասնակցելու համար՝ դեսպանն ընտրել էր հայտնի իտալական խոհարարների, որոնցից մեկը ներկայացրեց իր իսկ հեղինակային ուտեստը:

Յոթ տարի մասնակցելով խոհարարական միջոցառումների և լինելով յոթ երկրներում' միայն Հայաստանում է Միքելե Ջաքուինդոն տեսել իտակական խոհանոցին այսչափ նման ուտեստներ: Նա առանձնահատուկ ընդգծեց հայ և իտալացի ժողովուրդների նմանություններն ու գոհունակությամբ փաստեց, որ մեր երկրում իտալական խոհանոցի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա։ Բրյուսովի անվան համալսրանը կարևոր դեր է խաղում իտալական մշակույթի տարածման գործում։ 

 

Լրահոս

Դիտել ավելին