Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են մշակույթի ոլորտում հայ-վրացական փոխգործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր

17 Նոյեմբեր, 2022 23:43
Քննարկվել են մշակույթի ոլորտում հայ-վրացական փոխգործակցության ակտիվացմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահ Էլիսո Բոլկվաձեի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։

Խորհրդարանականները խոսել են Հայաստանի եւ Վրաստանի միջեւ դարավոր հարաբերությունների եւ համագործակցության մասին: Քննարկվել են մշակույթի ոլորտում փոխգործակցության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր:

Այցի շրջանակում Սիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են հանձնաժողովների համագործակցության հուշագիր:

«Սա կլինի Հայաստանի եւ Վրաստանի միջեւ մշակութային կապերի ամրապնդման եւ համագործակցության հաջորդ փուլի մեկնարկը»,- նշել են կողմերը:

 

Լրահոս

Դիտել ավելին