Այսօր՝ ժամը 16։00-ի սահմաններում Գազել մակնիշի բեռնատարը Նորք Մարաշի 8-րդ փողոցում հետընթաց կատարելիս բախվել է փայտե էլեկտրասյանն ու նշված փողոցի 8-րդ տան պատին։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Վարորդին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր մինչ հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։