Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Նշվել է ռազմաբժշկական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձը

17 Նոյեմբեր, 2022 21:10
Նշվել է  ռազմաբժշկական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձը

Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ծառայության կազմավորման 30-րդ տարեդարձն ու բուժծառայողի օրը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ 


Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, ինչպես նաև բժշկական հաստատությունների ներկայացուցիչներ։


Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատել ռազմաբժշկական ծառայության դերն ու նշանակությունը՝ ԶՈւ մարտունակության ամրապնդման գործում։ Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանն էլ բուժծառայողներին մաղթել է, որ մասնագիտական իրենց գիտելիքները ծառայեցնեն միայն խաղաղ պայմաններում։ Մասնագիտական տոնի առթիվ համածառայակիցներին շնորհավորել է նաև ԶՈՒ Ռազմաբժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը, ով ամփոփ ներկայացրել է բուժծառայողների կատարած հսկայական աշխատանքը՝ 44-օրյա պատերազմի և սեպտեմբերյան մարտական գործողությունների ընթացքում։


Միջոցառման ավարտին ռազմաբժշկական ծառայության մի խումբ զինծառայողներ, ինչպես նաև քաղաքացիական բուժհիմնարկների ներկայացուցիչներ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

 

Լրահոս

Դիտել ավելին