Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    400,5
    418,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Հայաստանի հետ մեր հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել. ԱՄՆ ներկայացուցիչ

17 Նոյեմբեր, 2022 17:36
Հայաստանի հետ մեր հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել. ԱՄՆ ներկայացուցիչ

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը գործընկերության առաջատար ձևաչափն է։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնական Քարեն Դոնֆրիդը։

«Հայաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունները երբևէ այսքան ամուր չեն եղել։ Մենք շարունակում ենք փնտրել անվտանգության ոլորտում գործընկերության ընդլայնման, մարդկանց միջև կապերի խորացման և ժողովրդավարական ու տնտեսական զարգացման ոլորտում մեր համագործակցության ընդլայնման ուղիներ։

ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական երկխոսությունը այդ գործընկերության առաջատար ձևաչափն է։ Վաշինգտոնում անցկացրեցինք երկխոսության առանցքային միջոցառումը 2022 թվականի մայիսին, ներառյալ՝ պետքարտուղար Բլինքենի և արտաքին գործերի նախարար Միրզոյանի միջև շատ դրական հանդիպումը»,- ասել է Դոնֆրիդը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին