Կարևոր իրադարձություններ

ՀՀ կառավարությունը պատրաստակամ է՝ աջակցելու Shell ընկերության մուտքին. Քերոբյան

17 Նոյեմբեր, 2022 17:12
ՀՀ կառավարությունը պատրաստակամ է՝ աջակցելու Shell ընկերության մուտքին. Քերոբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Shell ընկերության ղեկավար կազմին։

Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, նախարարության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ։

Նախարարը ողջունել է հյուրերին և վերահաստատել Կառավարության պատրաստակամությունը՝ աջակցելու Shell ընկերության մուտքին հայաստանյան շուկա՝ ընդգծելով, որ այս քայլը կարևոր ազդակ կլինի համաշխարհային այլ ընկերությունների համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությանը առնչվող հարցեր: 

Shell ընկերությունը բրիտանա-հոլանդական նավթագազային ընկերություն է, որը ներկայացված է աշխարհի 70-ից ավելի երկրներում և ամենաճանաչված բրենդն է վառելիքի շուկայում։

 

Լրահոս

Դիտել ավելին