Կարևոր իրադարձություններ

Աննախադեպ մասնակցություն՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանը

17 Նոյեմբեր, 2022 16:57
Աննախադեպ մասնակցություն՝ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգմանը

Այսօր տեղի է ունեցել 2022 թվականի համար նախատեսված նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչի որակավորման ստուգումը, որին ներկա է գտնվել Արդարադատության նախարարի տեղակալ, հանձնաժողովի նախագահ Արմենուհի Հարությունյանը:Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից։

Որակավորման ստուգմանը մասնակցելու համար դիմել է 115 անձ՝ անգլերն, ռուսերեն, ուկրաիներեն, չինարեն, վրացերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, թուրքերեն, պարսկերեն, իսպաներեն, հինդի, ինչպես նաև ժեստերի լեզվով թարգմանություն իրականացնելու համար:

Նշենք, որ աս ցուցանիշը եռակի անգամ գերազանցում է նախորդ տարիների մասնակցության ցուցանիշը:

Ստուգման արդյունքները փորձագետի կողմից գնահատվելու են 20 միավոր համակարգով: Դրական են համարվում 17 և ավելի բարձր միավորները:

Որակավորման ստուգման հետ կապված հարցերը կարգավորված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի «Նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգը հաստատելու մասին» N 193 որոշմամբ:

Որակավորման ստուգման համար դիմողներին տրվել են հայերենով և իրենց կողմից ընտրված օտար լեզվով տեքստեր՝ ընտրված հանձնաժողովի կողմից, որոնք ենթակա չեն նախօրոք հրապարակման: Ստուգման ընթացքում դիմողն իրավունք ունի օգտվելու բառարաններից և համակարգչային տեխնիկայից: Արգելվում է օգտագործել ցանկացած տեսակի հեռահաղորդակցության միջոցներ:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին