Կարևոր իրադարձություններ

ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը կդադարեցվի

17 Նոյեմբեր, 2022 16:15
ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը կդադարեցվի

Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Oրինագծերի ընդունման արդյունքում ՀՀ քաղաքացիներն իրենց իրավունքներն իրացնելու նպատակով հնարավորություն կունենան ստանալ ՀՀ կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 821 որոշմամբ նախատեսված անձնագիրը՝ մինչև նոր կենսաչափական համակարգի ամբողջական ներդրումը։ Բացի այդ, ժամանակավորապես, մինչև 2024թ. հունվարի 1-ը, կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը՝ մինչև ապագա սերնդի տեխնոլոգիաներով և անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի ստեղծումն ու աստիճանաբար հին անձնագրերի նորերով փոխարինումը: «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծի ընդունման արդյունքում ֆիզիկական անձինք պաշտոնական էլեկտրոնային փոստ ձեռք կբերեն ոչ թե նույնականացման քարտի հետ համատեղ, այլ հանրային ծառայության համարանիշ ձեռք բերելու պահից։

 

Լրահոս

Դիտել ավելին