Կարևոր իրադարձություններ

Առաջին փուլով որ քաղաքացիները եկամտի հայտարարագիր կներկայացնեն

17 Նոյեմբեր, 2022 16:00
Առաջին փուլով որ քաղաքացիները եկամտի հայտարարագիր կներկայացնեն

Ինքնաշխատ կերպով գեներացվելու են եկամուտները ՊԵԿ-ի կողմից:Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Հայաստանի բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը: 

«Առաջին փուլի սուբյեկտները մարդիկ են, որոնք հեշտությամբ կարող են իրենք էլ էլեկտրոնային ներկայացնել հայտարարագրերը: Հետագա փուլերում, եթե մարդիկ կդժվարանան, մեր սպասարկման սրահներում օգնություն կցուցաբերեն:

Իրենց շատ բան չի մնում անելու, ընդամենը վերիֆիկացնել այն, ինչն ինքնաշխատ համակարգով գեներացվել է»,- ասել է Բադասյանը:

Կառավարության այսօրվա որոշմամբ՝ 2023-ից սկսած՝ Հայաստանում կներդրվի եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին