Կարևոր իրադարձություններ

Ստեփանակերտում մեկնարկել է նոր բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները

17 Նոյեմբեր, 2022 15:51
 Ստեփանակերտում մեկնարկել է նոր բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները
Ստեփանակերտի Առաքելյան փողոցում՝ նախկին 6-րդ դպրոցի վերակառուցված շենքերի հարևանությամբ, մեկնարկել է նոր բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման աշխատանքները։ Այս մասին հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
 
Ըստ նախագծի՝ բնակելի շենքը կլինի հինգհարկանի՝ բաղկացած 40 բնակարանից, որից 22-ը կլինեն երկու սենյականոց, իսկ 18-ը՝ երեք սենյականոց։
Աշխատանքները մեկնարկել են ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին։
 
Շինարարությունն իրականացվում է «Շին-Վեր Պլյուս» ՍՊ ընկերության կողմից՝ ԱՀ ներդրումային հիմնադրամի հետ համատեղ ծրագրով։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Արցախի քաղաքաշինության նախարարությունը։
 

Լրահոս

Դիտել ավելին