Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    405
    423

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Սառնարանի թաքստոցում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և աքսեսուարներ

17 Նոյեմբեր, 2022 14:05
Սառնարանի թաքստոցում հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և աքսեսուարներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, զննության են ենթարկել դատապարտյալ Կ․ Մ․-ի անվամբ քաղաքացի Հ․ Շ․-ի կողմից բերված սառնարանը։

Զննությամբ պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով  ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։ Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։ Արդյունքում՝ սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ և բջջային հեռախոսի 2 մարտկոց: Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից։

 

Լրահոս

Դիտել ավելին