Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը

17 Նոյեմբեր, 2022 13:56
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող տղամարդու մարմինը

Նոյեմբերի 16-ին ոստիկանության Դիլիջանի բաժին ներկայացած քաղաքացին հայտնել է, որ Թբիլիսյան խճուղու տարածքում՝ գնացքի գծերի հարևանությամբ, տղամարդու կախված դիակ կա:Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

Ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է նոյեմբերի 11-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 79-ամյա Ռաֆիկ Գրիգորյանի դիակը՝ ծառից պարանով կախված վիճակում:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին