Կարևոր իրադարձություններ

Ուսանող լինելը մեր հասարակության մեջ բոլոր ժամանակներում պատվաբեր է. ԵՊԲՀ ռեկտոր

17 Նոյեմբեր, 2022 12:35
Հեղինակ՝ Արմեն Մուրադյան
Ուսանող լինելը մեր հասարակության մեջ բոլոր ժամանակներում պատվաբեր է. ԵՊԲՀ ռեկտոր

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ բոլորիդ անուն առ անուն Ուսանողության օրվա առթիվ:

Ուսանող լինելը մեր հասարակության մեջ բոլոր ժամանակներում պատվաբեր է: Ապագա բժիշկ լինելը կրկնակի է ավելացնում սովորողների պատասխանատվությունը ընտանիքում, շրջապատում:

Վստահեցնում եմ, որ մեկդարյա պատմություն ունեցող բժշկական բուհը ջանք չի խնայում ուսանողներին լավագույն, մրցունակ կրթություն ապահովելու հարցում:

Մենք ձգտում ենք բարելավել ու բարեփոխել կրթական, հետազոտական ծրագրերը, նյութատեխնիկական հագեցվածությունը, ուսումնառության պայմանները:

Կրթությունը զենք է, կրթությունը առաջմղման շարժիչ է, որը ուսանողին տալիս է անեզր հնարավորություններ՝ աշխարհը բացահայտելու և դեպի լավը փոխելու համար:

Ապագայի գիտական նոր բացահայտումներն ու նվաճումները, վստահ եմ, նաև ձեզանից շատերի օգնությամբ են կյանքի կոչվելու, իսկ դրա համար հարկավոր է նախաձեռնողականություն և աշխատասիրություն:

Սիրելի ուսանողներ, ձերն է ոչ միայն այս, այլև ամեն օրը, քանի որ ապագան, վաղվա լուսավոր օրը ձեր ձեռքերում է:

Ձևավորեք ամուր կամք, տոկունություն և ուժ՝ դիմակայելու բոլոր այն փորձություններին, որոնք թրծում են լավ մասնագետին, լավ բժշկին, մարդուն:  

Եղեք առողջ, եղեք կենսուրախ, ձգտող և երջանիկ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին