Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրակեղծիքների թեման դեռ շարունակում է եռալ։ Թեեւ կուսակցության ներսում գործած ընտրակեղծարարների խումբը հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի անունից եւ կոնկրետ ցուցակ շրջանառել, թե ում պետք է քվեարկել՝ որպես վարչության անդամ, ամեն դեպքում, նաեւ այլ խոսակցություն է եղել վերջին նիստի ժամանակ։
«Ժողովուրդ» օրաթերթը իր իրազեկ աղբյուրներից տեղեկացավ, որ ՔՊ վերջին նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նախատել է թիմակիցներին՝ ասելով, որ անընդունելի է ոչնչի առջեւ չկանգնելով անել ամեն ինչ ՔՊ վարչության կազմում հայտնվելու համար։
Երեկ տեղեկացանք, որ տեսախցիկներն արդեն առգրավվել են, եւ արդեն պարզվել է մի խիստ ուշագրավ հանգամանք։ Պարզվում է՝ դուռը այն սրահի, որտեղ պետք է պահվեին քվեատուփն ու ցուցակները, պետք է փակ լիներ, ավելին՝ կապարակնքված, սակայն ո՛չ դուռը, ո՛չ արկղը, ըստ տեղեկությունների, կապարակնքված չեն եղել։
Ստացվում է՝ ընտրակեղծիքներ կատարելու ճանապարհը բաց է եղել։ Հաշվիչ հանձնաժողովի անդամները պետք է պատասխան տան, թե ում հրահանգով կամ ինչ նպատակով են թույլ տվել այդ կոպիտ խախտումը։
Այլ կերպ ասած, ընտրակեղծիքների մեխանիզմը սկսել է բացահայտվել. հետաքրքիր է՝ դրա համար Նիկոլ Փաշինյանը կպատժի կեղծարարների խմբակին:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: