«Փաստ» օրաթերթը գրում է
«Օրեր առաջ լրատվամիջոցներով կադրեր հրապարակվեցին, թե ինչպես են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետին սպասարկող ծառայողական մեքենայի վարորդն ու նրա կողքին նստած ՊԾ պետ Արթուր Ումրշատյանն առանց ամրագոտու երթևեկում: Անցել է մոտ երկու շաբաթ, և գոնե պաշտոնապես չի հայտարարվել, թե ինչ տույժի է ենթարկվել Ումրշատյանը, կամ արդյո՞ք որևէ տույժի ընդհանրապես ենթարկվել է: Սակայն, ինչպես երևում է, պարեկային ծառայության պետի հետ կապված առաջիկայում նոր սկանդալներ են սպասվում: «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Պետական վերահսկողական ծառայությունը լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում պետական բազմաթիվ գերատեսչություններում, այդ թվում՝ ավտոպարկերի հետ կապված:
Այս թեման այնպիսի մեծ ընդգրկում ունի, որ պետական տարբեր կառույցներում հնարավոր են այլ պաշտոնանկություններ ևս: Հավելենք, որ թերթի տեղեկություններով, որոշ ուսումնասիրությունների արդյունքները փոխանցվել են նաև ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքը լուծելու համար»:
Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում: