Կարևոր իրադարձություններ

Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբ է մատակարարել. այն օգտագործվել է 44-օրյային. Մենենդես

16 Նոյեմբեր, 2022 23:23
Ուկրաինան Ադրբեջանին ֆոսֆորային ռումբ է մատակարարել. այն օգտագործվել է 44-օրյային. Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նշել է, որ հիասթափված է Պետդեպից, որ երկու կողմերին էլ զսպվածության կոչ է արել. «Երբ կա ագրեսոր, մենք պետք է քննադատենք ագրեսորին։ Եվ պետք չէ շատ խելացի լինել հասկանալու համար, թե կոնկրետ ով է ագրեսորը, ով հնարավորություն ունի լինել ագրեսոր այս հակամարտությունում... Դա Ադրբեջանն է»։

Մենենդեսը հետաքրքրվել է` արդյոք Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիկերին տեղյակ է 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի դեմ ագրեսիայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպիտակ ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործման մասին, որը լայնորեն լուսաբանվել է։ Ռիկերը հայտարարել է, որ նման հաղորդագրություններ չի տեսել, որին ի պատասխան` Մենենդեսը նշել է, որ սպիտակ ֆոսֆորի մասին շատ են հաղորդել: Այն մատակարարվել է Ուկրաինայի կողմից:

Հարցին, թե արդյո՞ք վարչակազմը քայլեր է ձեռնարկում ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողների դաժան սպանության եւ խոշտանգումների տեսագրությունը գնահատելու համար, Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի խորհրդականն ասել է, որ պետք է «ստուգի»։

 

Լրահոս

Դիտել ավելին