Կարևոր իրադարձություններ

Այսօր Պոլիտեխնիկի ՏՀՏԷ ինստիտուտում բացեցինք «Թվային բանկինգի» լաբորատորիա. ռեկտոր

16 Նոյեմբեր, 2022 21:38
Հեղինակ՝ Գոռ Վարդանյան
Այսօր Պոլիտեխնիկի ՏՀՏԷ ինստիտուտում բացեցինք «Թվային բանկինգի» լաբորատորիա. ռեկտոր

Պոլիտեխնիկի ռեկտոր Գոռ Վարդանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է.

«Այսօր Պոլիտեխնիկի ՏՀՏԷ ինստիտուտում բացեցինք «Թվային բանկինգի» լաբորատորիա, որը ստեղծվել է UNIBANK ARMENIA ֆինանսավորմամբ:

Լաբորատորիան նոր հնարավորություն է ընձեռելու`

Բանկային գործ մասնագիտությամբ սովորող ուսանողների որակյալ կրթությունը կազմակերպելուն,

Գիտական և մասնագիտական համայնքի համատեղ ջանքերով թվային բանկային համակարգի համար նոր խելացի լուծումներ գեներացնելուն,

Տարբեր մասնագիտություններ ունեցող անձաց համար վերապատրաստման և վերավորակավորման մի շարք ծրագրեր իրականացնելուն, բանկային ոլորտում պահանջարկված անհրաժեշը կարողություններով մասնագիտական կադրերով համալրելու համար:

Երկուստեկ պատրաստակամություն ենք հայտնել խելացի լուծումներ գեներացնող թիմերին ֆինանսապես աջակցել:

Այս համագործակցության մեկնարկը տրվել էր դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 27-ին Պոլիտեխնիկի և Յունիբանկի միջև ստորագրված ինստիտուցիոնալ համագործակցության հուշագրով»:

 

Լրահոս

Դիտել ավելին