Կարևոր իրադարձություններ

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են

16 Նոյեմբեր, 2022 21:10
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են

Նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։

Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում են ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։

Դեպքի մասին ոստիկանությունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։

 

Լրահոս

Դիտել ավելին