Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401,5
    419,5

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. վարչապետ

16 Նոյեմբեր, 2022 18:54
Միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև. վարչապետ

«Մենք առաջ ենք քաշում ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների ապահովման հարցը»,-այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով.

«Կարծում ենք, որ այդ խոսակցության շահագրգիռ թիվ մեկ կողմը պետք է լինի խոսակցության մասնակիցը: Խոսքը ԼՂ հայության մասին է: Հույս ունենք, միջազգային հանրության շրջանում էլ այդ ըմբռնումը կա կարծես թե, որ միջազգայնորեն տեսանելի խոսակցություն պետք է կայանա ԼՂ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև, որը պետք է լինի ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության մասին: Այն, որ մենք համաձայն ենք Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը տարանջատել ԼՂ հայության, հայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումից, դա չի նշանակում, որ մենք համաձայն ենք այդ հարցն օրակարգից հանելուն»:

Ըստ վարչապետի` ինքը նկատի ունի ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հարցը: «Եթե մենք այս խնդիրը լուծում ենք, ՀՀ-ն պատրաստ է փոխադարձաբար տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հենքի վրա շրջանակային պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ խաղաղության վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Իսկ ինչ վերաբերում է կոմունիկացիաների բացմանը, վարչապետը նշեց. «Եթե հարցն Ադրբեջանի համար ոչ թե էսկալացիա փնտրելու առիթ է, այլ իսկապես կոմունիկացիաներ ստեղծելու, ապա այդ հարցը կարելի է լուծված համարել»:

 

Լրահոս

Դիտել ավելին