Կարևոր իրադարձություններ

Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

16 Նոյեմբեր, 2022 18:28
 Փաշինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է դելիմիտացիային.

«Մենք հույս ունեինք, և կար ըմբռնում, որ խաղաղության պայմանագրի ստորագրման կամ ուժի մեջ մտնելու պահին սահմանների դելիմիտացիան ավարտված լիներ:

Հիմա ազդակներ կան, որ գուցե դա այնքան էլ իրատեսական չէ»,- ասել է Փաշինյանը:

Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանն առաջարկում է շրջանակային պայմանագիր ստորագրել:

Սա ընդունված պրակտիկա է, մենք պիտի փորձենք գնալ այս ճանապարհով։

Այս պարագայում շրջանակն է գծվում, առանց մեծ կոնկրետությունների»,-ընդգծել է վարչապետը:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին