Կարևոր իրադարձություններ

Տաքսիով ուղևորվելիս գողացել էր մեկ այլ ուղևորի պայուսակը

16 Նոյեմբեր, 2022 18:17
Տաքսիով ուղևորվելիս գողացել էր մեկ այլ ուղևորի պայուսակը

Կապանի քրեական հետախույզները նոյեմբերի 15-ին ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ կապանցի 25-ամյա մի երիտասարդ տաքսիով Երևանից Կապան ուղևորվելիս գողացել է մեկ այլ ուղևորի՝ 48-ամյա կնոջ պայուսակը:Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Պայուսակում շուրջ մեկ միլիոն դրամ արժողության ոսկյա զարդեր էին:

Կապանի ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Կապանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գողոնի մի մասը:

Ըստ երիտասարդի՝ մյուս մասը գրավադրել էր Կապանի գրավատներից մեկում:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնի մնացած մասը հայտնաբերելու ուղղությամբ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին