Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է. ՀՀ վարչապետ

16 Նոյեմբեր, 2022 16:38
Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է. ՀՀ վարչապետ

4.5 տարի անց, անցած լինելով պատերազմի և քովիդի միջով, մենք առաջարկում ենք բյուջե, որը 2018 թվականի բյուջեից ավելի է 75 տոկոսով: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է ԱԺ-ում 2023 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը։

«2023 թվականի հարկային եկամուտների մասը պլանավորում ենք 2 տրիլիոն 204 միլիարդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշից ավելի է 946 միլիարդ դրամով կամ 75.1 տոկոսով: 

Ընդ որում՝ պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված են 509 միլիարդ դրամ, աճը 2018 թվականի նկատմամբ՝ 113 տոկոս, 2022 թվականի նկատմամբ՝ 47 տոկոս»,- ասել է ՀՀ վարչապետը, հավելելով, որ մեկնարկում է կամավոր ատեստավորման միջոցով զինծառայողների աշխատավարձերի առնվազն կրկնապատկումը:  

«Սրանով մենք անցում ենք կատարում պրոֆեսիոնալ բանակի:

Այս համատեքստում պիտի ընդգծեմ այն բարեփոխումների հատուկ կարևորությունը, որ մենք իրականացնում ենք ռազմական կրթության ոլորտում՝ ընդգծելով, որ այն մեր երիտասարդները, ովքեր կընտրեն ռազմական մասնագիտությունը և ավարտելով ռազմաուսումնական հաստատությունը՝ կստանան նշանակում, այդ պահին նրանք կստանան բնակարան, որը կլինի նրանց սեփականությունը և որն ամբողջությամբ օտարելու իրավունք կստանան ծառայության պայմանագրային ժամկետն ավարտելուց հետո:

Բանակի բարեփոխման գործընթացը սկսված է և ամեն ամսվա հետ նոր թափ է ստանալու»,- նշել է Փաշինյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին