Կարևոր իրադարձություններ

Բժիշկների և բուժքուրերի աշխատավարձները կվերանայվեն. կվերանայվի բոնուսային համակարգը

16 Նոյեմբեր, 2022 15:43
Բժիշկների և բուժքուրերի աշխատավարձները կվերանայվեն. կվերանայվի բոնուսային համակարգը

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանi խոսքով բնակչության կողմից կա  պետական պատվերով տրամադրվող ծառայությունների դիմելիրության աճ:

«2022 թվականի 10 ամիսների արդյունքով հիվանդանոցային դեպքերի 60%-ից ավելին իրականացվել է պետպատվերի շրջանակներում: Իրականացվել են 10  հազարից ավելի սրտի վիրահատություններ, մոտ 8 հազար ուռուցքաբանական վիրահատական միջամտություններ: Դիմելիության աճին են նպաստում ինչպես քովիդյան և հետքովիդյան ստեղծված իրավիճակը, այնպես էլ հետպատերազմական իրավիճակը, նաև երկար տարիներ հետաձգված բժշկական օգնության դիմելու խնդիրը»,- ասաց Ավանեսյանն՝ այսօրվա ԱԺ նիստում:

Ավանեսյանը նշեց, որ հաջորդ տարի կվերանայվեն  բժիշկների և բուժքույրերի ցուցադրած աշխատանքային արդյունքները և ըստ դրա՝ բոնուսային համակարգի վերանայմամբ, մոտ 25 տոկոսով կավելանան նրանց աշխատավարձը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին