Կարևոր իրադարձություններ

G20-ի գագաթնաժողովում դատապարտվել է Ուկրաինայի կոնֆլիկտը

16 Նոյեմբեր, 2022 12:23
G20-ի գագաթնաժողովում դատապարտվել է Ուկրաինայի կոնֆլիկտը

Ինդոնեզիայում կայացած գագաթնաժողովի արդյունքներով հաստատվել է G20-ի հռչակագիրը։

Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, ընդգծվել է հացահատիկի գործարքի կարևորությունը և միջուկային զենքի կիրառման սպառնալիքների և դրանց ուղղակի կիրառման անթույլատրելիությունը։

G20-ի անդամ երկրների մեծամասնությունը դատապարտել է Ուկրաինայի կոնֆլիկտը:

Գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը գլխավորում էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին