Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից. ֆինանսների նախարար

16 Նոյեմբեր, 2022 11:58
Այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից. ֆինանսների նախարար

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ նիստի ընթացքում ասել է, որ 2022 թվականի 9 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աճել է 14.1 տոկոսով։

«Ինչի արդյունքում հարկային եկամուտների պլանը գերակատարվում է:

Դա թույլ է տալիս ոչ միայն նախատեսված ծավալով ֆինանսավորել այս տարվա բյուջետային ծախսերը, այլև հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ անվտանգային, տնտեսական և սոցիալական նոր ծրագրերի համար, ինչպես նաև արագացնել Կառավարության հնգամյա ծրագրով սահմանված նպատակների իրագործման ընթացքը»,- նշել է Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ այս տարվա տնտեսական աճը կարող է դառնալ վերջին 15-20 տարիների ընթացքում արձանագրված ամենաբարձր աճի ցուցանիշներից մեկը՝ գտնվելով ՀՆԱ-ի 13-14 տոկոս իրական աճի սահմաններում: 

 
 

Լրահոս

Դիտել ավելին