Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Լեհաստանի Լյուբլինյան շրջանում երկու հրթիռ է ընկել

16 Նոյեմբեր, 2022 09:48
Լեհաստանի Լյուբլինյան շրջանում երկու հրթիռ է ընկել

Երկու հրթիռ է ընկել Լեհաստանի Լյուբլինյան շրջանում, ինչի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում են լեհական ԶԼՄ-ները:

Լեհաստանի վարչապետ Մորավեցկին  ազգային անվտանգության և պաշտպանության հարցով նախարարների արտակարգ հավաք է հրավիրել։ Ինչպես փոխանցում են ԱՄՆ կառավարության անանուն աղբյուրները, նախնական տվյալներով, հրթիռներն արձակվել են ուկրաինական կողմից` հարվածելու ռուսական հրթիռին, որի թիրախում եղել է ուկրաինական էլեկտրակայաններից մեկը։

«Նախնական տվյալներն ու վերլուծությունները կասկածի տակ են դնում այն հանգամանքը, որ հրթիռը արձակվել է Ռուսաստանից։ Ես չեմ ուզում ոչինչ ասել, մինչ ամբողջական հետաքննությունը, սակայն քիչ հավանական է, որ այն արձակված է Ռուսաստանից»,-հայտարարել է Ջո Բայդենը:

 

Լրահոս

Դիտել ավելին