Կարևոր իրադարձություններ

Տեղում որոշվեց լուծել ոռոգման ջրի հարցը և կատարել ամբողջական բարեկարգում. Տիգրան Ավինյան

15 Նոյեմբեր, 2022 23:13
Տեղում որոշվեց լուծել ոռոգման ջրի հարցը և կատարել ամբողջական բարեկարգում. Տիգրան Ավինյան

 Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Այսօր Ավանում էինք, միանգամից ասեմ, որ այս վարչական շրջանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ։

Միանգամից ասեմ, որ այս վարչական շրջանն իր կառուցվածքով ունի հրաշալի պոտենցիալ ավանցիներին առաջարկելու բարեկարգ բակեր, կանաչ այգիներ ու ֆուտբոլի դաշտեր: 

Ընդամենը 1 օրվա շրջայցի ընթացքում արդեն իսկ մի քանի տեղում ֆուտբոլի դաշտ կառուցելու որոշում կայացվեց: 

Ավանում եղանք նաև զինվորներին նվիրված այգում, որտեղ ոռոգման համակարգի բացակայության պատճառով չորացել է, նույնիսկ, ոչ շատ վաղուց տնկած 80 ծառ: Տեղում որոշվեց լուծել ոռոգման ջրի հարցը և կատարել ամբողջական բարեկարգում: Դե ինչ, ավանցիների հետ միասին անհամբեր սպասում ենք արդյունքներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին