Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

ԱԽ քարտուղարը կարևորել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ներուժը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում

15 Նոյեմբեր, 2022 20:05
ԱԽ քարտուղարը կարևորել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ներուժը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում

Նոյեմբերի 15-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է ԵՄ և ԵՄ անդամ երկրների Արևելյան գործընկերության հարցերով հատուկ բանագնացների պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից։

 

Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ժողովրդավարական արժեքների վրա հիմնված ՀՀ-ԵՄ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ անդամ պետությունների հետ առանձին երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքը: Քարտուղարը նաև վստահություն է հայտնել, որ բազմաոլորտ համագործակցությունն ունի հնարավորություն ներառելու նաև անվտանգության ոլորտը: Գրիգորյանը կարևորել է ԵՄ դիտորդական կարողությունների առաքելության ներուժը՝ տարածաշրջանում անվտանգության ամրապնդման համատեքստում:

 

ԱԽ քարտուղարը պատասխանել է բանագնացների հարցերին՝ ներկայացրելով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական կապերի ու տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման ու սահմանազատման և սահմանային անվտանգության գործընթացների որոշ մանրամասներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին