Կարևոր իրադարձություններ

Հառիճ տանող ավտոճանապարհը բարելավվել է

15 Նոյեմբեր, 2022 16:06
Հառիճ տանող ավտոճանապարհը բարելավվել է

«Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդմամբ՝ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքով անցնող Հ-69 /Հ-21/ Հառիճ ավտոճանապարհի կմ1+100 հատվածում իրականացվել են վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքներ։

Մասնավորապես, կատարվել է խիստ անբարեկարգ վիճակում գտնվող երթևեկային մասի, ջրահեռացման կարգավորում, կառուցվել են մայթեր, ինչպես նաև իրականացվել է 200 գծմետր ասֆալտապատում, նշագծում։

Իրականացված աշխատանքները ոչ միայն կնպաստեն տվյալ հատվածում վթարների թվի նվազեցմանը, այլև զբոսաշրջության զարգացմանը։ Այս ճանապարհով է անցնում դեպի Հառիճավանք միջնադարյան վանական համալիր տանող ճանապարհը։ 

Վթարավտանգ հատվածի բարելավման աշխատանքները կատարել է «Արհովշին» ընկերությունը։ Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիրն իրականացվում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի կողմից և Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին