Կարևոր իրադարձություններ

Առկա է քանդման ենթակա 1200-ից ավելի բնակելի տուն. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

15 Նոյեմբեր, 2022 16:00
 Առկա է քանդման ենթակա 1200-ից ավելի բնակելի տուն. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ

Առկա է քանդման ենթակա վթարային 4-րդ աստիճանի վնասվածության 1200-ից ավելի անհատական բնակելի տուն։ Այս մասին ԱԺ-ում ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը։

ԱԺ-ում քննարկվել է «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:

Նախագծի ընդունման նպատակը անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման պետական քաղաքականությունը սահմանելու մասով կառավարության համար լիազորող նորմերի սահմանումն է:

Ղուլարյանի խոսքով՝ էականորեն մեծացել է բնակֆոնդի մաշվածությունը։

«Հիմնական ծավալները բաժին են ընկնում Երևանին, Լոռու և Շիրակի մարզերին. համապատասխանաբար, Երևանում՝ 120, Լոռիում՝ 149, Շիրակում՝ 123 շենք»,- ասել է Ղուլարյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին