Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմնի կողմից ոլորտը կարգավորող նախաձեռնությունները

15 Նոյեմբեր, 2022 14:56
Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմնի կողմից ոլորտը կարգավորող նախաձեռնությունները

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին:

Տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են տեսչական մարմնի գործունեությանը, ոչ պարենային ապրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմնի կողմից ոլորտը կարգավորող նախաձեռնությունները, կարևորել տնտեսվարողների հետ սերտ փոխգործակցությունն ու պատասխանատուներին տվել կոնկրետ հանձնարարականներ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին