Կարևոր իրադարձություններ

Գեղարքունիքում ծնվել է Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը

15 Նոյեմբեր, 2022 13:22
Հեղինակ՝ Կարեն Սարգսյան
Գեղարքունիքում ծնվել է Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը

Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը, համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից հաստատված և հրապարակված տվյալների, լույս աշխարհ է եկել Երկիր մոլորակի ութմիլիարդերորդ մարդը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Աշխարհի ութմիլիարդերորդ մարդը համարվող նորածին Արփին՝ Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչներ Կարեն Զաքարյանի և Անի Քոչարյանի դուստրը, ծնվել է 2 կիլոգրամ 900 գրամ քաշով, 49 սանտիմետր հասակով, միանգամայն առողջ վիճակում։

 
Շնորհավորում եմ նորածնի ընտանիքին, փոքրիկ Արփիին ցանկանում անհոգ ու երջանիկ մանկություն, լուսավոր ապագա, միշտ խաղաղության մեջ շնչող արարչագործ հայրենիք»,- գրել է մարզպետը:

 

Լրահոս

Դիտել ավելին