Կարևոր իրադարձություններ

Բրյուսելում կքննարկվեն ՀՀ գիտական համայնքի եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման ծրագրերը

15 Նոյեմբեր, 2022 12:26
Բրյուսելում կքննարկվեն ՀՀ գիտական համայնքի եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրման ծրագրերը

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը 2022 թվականի նոյեմբերի 15-17-ը մեկնել են Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ Հետազոտությունների և նորարարության հարցերով Եվրոպական միություն-Հայաստան համատեղ կոմիտեի առաջին հանդիպմանը մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍՆ-ից, քննարկվելու է ՀՀ գիտական համայնքի եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրմանն ուղղված ծրագրերը և «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության 2021-2022 թվականի արդյունքները: Այցի շրջանակում նաև ամփոփվելու են ՀՀ մասնակցության խթանմանն ուղղված միջոցառումները:

Եվրոպական կողմը կներկայացնի եվրոպական հետազոտական տարածքի նոր քաղաքականությունը և ԵՀ կողմից մշակված «Հետազոտությունների և նորարարության ոլորտներում գլոբալ մոտեցման» սկզբունքները:

Կքննարկվեն նաև ՀՀ գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում իրականացվող բարեփոխումների ծրագիրը և ԵՄ «Քաղաքականության աջակցության գործիք» ծրագրի շրջանակում փորձագիտական երաշխավորությունների ներդրման ընթացքը:

Հետազոտությունների և նորարարության հարցերով ԵՄ-Հայաստան համատեղ կոմիտեն ստեղծվել է 2021 թվականի նոյեմբերի 12-ին ստորագրված «Հետազոտությունների և նորարարության «Հորիզոն Եվրոպա» ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագրի շրջանակում: Հայաստանյան կողմից կոմիտեն համանախագահում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Եվրոպական կողմից կոմիտեի համանախագահը ԵՀ հետազոտությունների և նորարարության հարցերով գլխավոր տնօրենության «Հորիզոն Եվրոպա» ծրագրի ասոցացման հարցերով ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Աննա Հագլունդ-Մորիսին է:

 

 

Լրահոս

Դիտել ավելին