Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    402
    420

  • RUB

    6,16
    6,66

Կարևոր իրադարձություններ

Հայտնաբերվել է վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը

15 Նոյեմբեր, 2022 12:19
Հայտնաբերվել է վրաերթի ենթարկած և փախուստի դիմած վարորդը

Նոյեմբերի 8-ին Եղեգնաձորում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 48-ամյա տղամարդու և դիմել փախուստի:

ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ տղամարդուն վրաերթի էր ենթարկել «Օպել» մակնիշի մեքենայի 43-ամյա վարորդը:

Նա նոյեմբերի 14-ին հայտնաբերվել և ներկայացվել է Վայոց ձորի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել է խոստովանական ցուցմունք:

Ինչպես հայտնում են Ոստիկանությունից, նախաքննությունը շարունակվում է:

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին