Կարևոր իրադարձություններ

Պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է (լուսակարներ)

15 Նոյեմբեր, 2022 11:55
Պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է (լուսակարներ)

Կասեցվել է պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացված վերահսկողական միջոցառումների արդյունքում սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերվել «Յունիվերսալ Էքսպորտ» ՍՊԸ-ին պատկանող պահածոների արտադրամասում (Կոտայքի մարզ, գ. Բջնի):Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Ստուգմամբ պարզվել է, որ արտադրական շինության հատակի մակերևույթները, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրությունը, անհարթ են, ջրանցիկ, հեշտությամբ չեն կարող մաքրվել, ախտահանվել և պատշաճ կերպով ցամաքեցվել:

Արտադրամասի արտադրական գործուեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին