Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    410
    428

  • RUB

    6
    6,5

Կարևոր իրադարձություններ

Ատեստավորված զինծառայողները հավելավճար կստանան. ՊՆ նախարար

15 Նոյեմբեր, 2022 11:51
Ատեստավորված զինծառայողները հավելավճար կստանան. ՊՆ նախարար

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովում այսօր ներկայացերց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Նախագծով նախատեսվում է ԶՈՒ-ում ներդնել ատեստավորման համակարգ։  

«Նախագծերի համաձայն՝ հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ ներկայումս զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր, իսկ զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված և համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվող զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան 3 ամիս հետո և ոչ ուշ, քան 4-րդ ամիսը լրանալու օրը»,- ասաց Պապիկյանը: 

Ըստ նախարարի, սա արվում է ԶՈՒ-ում ծառայությունը գրավչությունը բարձրացնելու համար։

«Զբաղեցրած պաշտոնում ատեստավորված և հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները ենթակա են լինելու կրկին ատեստավորման յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար»,- ասաց Պապիկյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին