Կարևոր իրադարձություններ

Ընտանեկան և սոցիալական նպաստի վճարումները կիրականացվեն անկանխիկ

15 Նոյեմբեր, 2022 11:28
Ընտանեկան և սոցիալական նպաստի վճարումները կիրականացվեն անկանխիկ

Ազգային ժողովի այսօրվա նիստում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը ներկայացրեց այն նախագիծն, ըստ որի  նախատեսվում է ընտանեկան և սոցիալական նպաստի, ինչպես նաև հրատապ օգնության գումարների վճարումը 2023 թվականի հունվարի 1-ից քաղաքներում և 1000-ից ավելի բնակչություն ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ 2024 թվականից՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղերում իրականացնել անկանխիկ եղանակով:

«ՀՀ ԿԲ խորհրդի որոշումներով սահմանված են էլեկտրոնային փողով գործարքների կատարման կանոններ, համաձայն որոնց՝ էլեկտրոնային փողի հաշիվներով կարող են իրականացվել բացառապես անկանխիկ եղանակով վճարումներ և ենթակա չեն կանխիկացման, չեն կարող համալրվել կանխիկով: Միայն պետության կողմից վճարվող՝ սոցիալական նպատակով տրամադրվող վճարների համար սահմանված էր բացառություն, սակայն բացառությունը գործում է մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը»,- ասաց փոխնախարարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին