Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    406
    424

  • RUB

    6,08
    6,58

Կարևոր իրադարձություններ

Խորհրդարանական ընդդիմությունն այսօր Աժ կգնա. «Ժողովուրդ»

15 Նոյեմբեր, 2022 08:20
Խորհրդարանական ընդդիմությունն այսօր Աժ կգնա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Խորհրդարանական ընդդիմությունն այսօր Ազգային ժողովում կմասնակցի աշխատանքներին: Թեեւ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունները միասնաբար չեն հայտարարել՝ այսօր մեկնարկող քառօրյա նիստերի աշխատանքներին մասնակցելու են արդյոք, թե ոչ, բայց «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ՝ ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի հայտարարությունների ժամին ներկա են լինելու:

Պահն օրհասական է, ասում են ընդդիմադիր պատգամավորները, Արցախի ու Հայաստանի շուրջն օղակը գնալով սեղմվում է, պայքարը թե՛ փողոցում, թե՛ խորհրդարանում, թե՛ հնարավոր մյուս բոլոր հարթակներում պետք է շարունակել: Վստահեցնում են, որ այնպես չէ՝ ԱԺ շենք են մտնելու ու մոռանան փողոցի պայքարի մասին, պարզապես բոլոր հարթակները պետք է օգտագործել:

«Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանին մասնակցելո՞ւ եք»,- հետաքրքրվեցինք ընդդիմադիրներից: Ի պատասխան մեր հարցին՝ թե՛ «Պատիվ ունեմ»-ից, թե՛ «Հայաստան» դաշինքից պատասխանեցին՝ դեռ հստակ որոշում չունեն»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին