Կարևոր իրադարձություններ

Ալիևի հայտարարությունը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է. Նիկոլ Փաշինյան

14 Նոյեմբեր, 2022 22:59
Ալիևի հայտարարությունը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ալիևի հայտարարությունը քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է։

Զինվորական համազգեստը հագին և զինվորական լսարանի ներկայությամբ Ադրբեջանի նախագահ Ալիևը նոյեմբերի 8-ի իր սպառնալից և ագրեսիվ ելույթում հայտարարեց, որ Սիսիանը, Գորիսը, Կապանը և Հայաստանի մյուս քաղաքները իրենց տեսադաշտում են, և որ Հայաստանը հասկանում է, թե դա ինչ է նշանակում։ Դա քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու բացահայտ գործողություն է»։

 

Լրահոս

Դիտել ավելին