Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժինը Կոտայքի հրշեջ-փրկարարներին ցուցաբերել է մասնագիտական օգնություն

14 Նոյեմբեր, 2022 21:34
ԱԻՆ հոգեբանական աջակցության բաժինը Կոտայքի հրշեջ-փրկարարներին ցուցաբերել է մասնագիտական օգնություն

ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները գործուղվել են Կոտայքի մարզային փրկարարական վարչություն և ենթակա ստորաբաժանումներ մեթոդական, մասնագիտական օգնություն ցուցաբերելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Աշխատանքներում ներգրավված են եղել ընդհանուր 131 փրկարարական ծառայողներ, որից 122-ի հետ իրականացվել են անհատական զրույցներ՝ նրանց հոգեբանական վիճակը գնահատելու և առավել խոցելի խմբերի հետ հետագայում թերապևտիկ և վերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով:

ԱԻՆ հոգեբանները թվով 9 օպերատորների համար կազմակերպել են աշխատանքի որակի բարելավմանն ուղղված դասընթաց՝ նրանց մասնագիտական կարողությունները գնահատելու միջոցով։

 

Լրահոս

Դիտել ավելին