Կարևոր իրադարձություններ

Հրդեհ՝ Ստեփանավանի տարածաշրջանում (տեսանյութ)

14 Նոյեմբեր, 2022 19:32
Հրդեհ՝ Ստեփանավանի տարածաշրջանում (տեսանյութ)

Նոյեմբերի 14-ին, ժամը 15:12-ին քաղաքացին դիմել է Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն առ այն, որ Ստեփանավանի տարածաշրջանի «Բագեր» կոչվող հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։39-ին, մարվել՝ 18։18-ին։ Այրվել է մոտ 100 հա խոտածածկույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին