Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407,5
    425,5

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին

14 Նոյեմբեր, 2022 17:15
Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է հայ ռազմագերիների խնդրին

Պաշտպանը ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներին է ներկայացրել հաստատության մանդատը, անդրադարձել է Մարդու իրավունքների պաշտպանին կից հասարակական խորհուրդներին, ներկայացրել խորհուրդների ձևավորման նպատակներն ու գործառույթները: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ 

Իր խոսքում Գրիգորյանը անդրադարձել է ՄԻՊ-ի կառուցվածքին, աշխատանքների ուղղություններին, կարևորել նաև մարզային ստորաբաժանումների աշխատանքը:

Այնուհետև պատասխանել է ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակների հարցերին՝ սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքների, ՀՀ-ում մարդու իրավունքների մարտահրավերների, խոսքի և հավաքների ազատության, կանանց իրավունքների հետ կապված:

Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է հրապարակված արտահերթ զեկույցները, անդրադարձել դրանցում ներկայացված փաստերին՝ խոսելով ռազմագերիների, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ խոշտանգումների, անմարդկային ու նվաստացուցիչ վերաբերմունքի դեպքերի մասին:

Քրիստիննե Գրիգորյանը տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի հրապարակած զեկույցները ներկայացվել են միջազգային կառույցներին և դերակատարներին:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին