Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407
    425

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

«Գազպրոմ Արմենիա»-ն կոչ է անում շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ չկապել

14 Նոյեմբեր, 2022 17:08
«Գազպրոմ Արմենիա»-ն կոչ է անում շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ չկապել

Ս.թ. նոյեմբերի 10-ին որոշ լրատվական կայքերում հրապարակված շմոլ գազով թունավորման դեպքերի վերաբերյալ ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության առումով «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր անհամաձայնությունն է հայտնում, քանի որ ՀՀ տարածքում գործող տարբեր բուժկենտրոններից, ոստիկանության բաժանմունքներից և ՀՀ արտակարգ իրավիճակների տարածքային ստորաբաժանումներից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վթարակարգավարական ծառայության 1-04 և այլ կոնտակտային հեռախոսահամարներին ընդունված կարգով հաղորդված կանչերի ու տեղեկատվության համաձայն՝ հանրապետության տարածքում ս.թ. նոյեմբերի 1-ից 11-ը արձանագրվել է շմոլ գազից թունավորման թվով 11 դեպք։ Մինչդեռ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից որևէ տեղեկատվություն կամ կանչ ընդհանրապես չի գրանցվել:

Նման կանչեր կամ տեղեկատվություն ստանալով՝ «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ն, առաջնորդվելով ՀՀ կառավարության 12․04․2007թ․ N 580-Ն որոշմամբ հաստատված կարգով, կատարում է մասնագիտական քննություն և սահմանված կարգով կազմում արձանագրություն թունավորման դեպքերի առաջացման պատճառների և պայմանների վերաբերյալ, որոնք հաշվետվությամբ ներկայացվում են ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:

Հաշվի առնելով այն, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրից շմոլ գազից թունավորումների վերաբերյալ ընդունված կարգով «Գազպրոմ Արմնեիա» ՓԲԸ-ին չի հայտնվել և մասնագիտական քննություն չի անցկացվել ու չի պարզաբանվել դրանց առաջացման պայմաններն ու պատճառները, ԵՊԲՀ լրատվական ծառայության կողմից դրանք բնական գազի օգտագործման հետ կապելը առնվազն կոռեկտ չէ և դիտարվում է որպես ապատեղեկատվություն: 

Ելնելով վերոգրյալից՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կոչ է անում զերծ մնալ չպարզաբանված հանգամանքներում նախնական ախտորոշմամբ շմոլ գազով թունավորման դեպքերը միայն բնական գազի օգտագործման հետ կապելուց և չհաստատված եզրահանգումներ կատարելուց:

P.S.

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը ձևավորվում է օրգանական տարբեր նյութերի թերայրման պայմաններում, մասնավորապես ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով:

Բացի բնական գազով աշխատող գազասարքերից, ածխածնի մոնօքսիդի աղբյուր են հանդիսանում նաև ծխախոտը, օջախները, փայտյա վառարանները, ջեռուցիչները, զոդիչները, խոտհնձիչները, էլեկտրական գեներատորները, ասֆալտապատման մեքենաները: Առավել վտանգավոր է, երբ տվյալ սարքավորումն օգտագործվում է շինություններում կամ փակ տարածքներում:

Ածխածնի մոնօքսիդ կամ շմոլ գազ առաջանում է մեքենաների շարժիչներից, որոնց անսարքությունների հետևանքով շմոլ գազը կարող է լցվել մեքենայի խցիկ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին