Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    396
    406

  • EUR

    407
    425

  • RUB

    5,95
    6,45

Կարևոր իրադարձություններ

Արցախի քաղաքացիների ընտրական իրավունքը փաստացի կիրականացվի օրենքով

14 Նոյեմբեր, 2022 16:55
Արցախի  քաղաքացիների ընտրական իրավունքը փաստացի կիրականացվի օրենքով

Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 14-ին նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ մամուլի ծառայությունից:

Տեղեկատվության համաձայն՝ նախագծերի ընդունումը պայմանավորված է Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքի փաստացի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ: Փաթեթով առաջարկվում է ընտրողների ցուցակները կազմել ըստ ընտրողների հաշվառման վայրի հասցեների, իսկ Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները՝ ըստ գտնվելու վայրի հասցեների՝ այդ կերպ նպաստավոր պայմաններ ստեղծելով քվեարկության կազմակերպման համար:

Փոփոխությունները ներկայացրել է Արցախի արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը: Նա պատասխանել է պատգամավորների հարցերին: ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը տեղեկացրել է, որ նախագծերի փաթեթը փորձաքննության է ենթարկվել Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական ծառայությունում և առաջարկված խմբագրական բնույթի փոփոխությունները հեղինակի կողմից ընդունվել են:

«Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվի խորհրդարանի արտահերթ նիստի քննարկմանը:

Արցախի  քաղաքացիների ընտրական իրավունքը փաստացի կիրականացվի օրենքով

 

Լրահոս

Դիտել ավելին