Կարևոր իրադարձություններ

Դավիթ Բաբայանը Մերձդնեստրի գործընկերոջ հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաներ

14 Նոյեմբեր, 2022 16:33
Դավիթ Բաբայանը Մերձդնեստրի գործընկերոջ հետ քննարկել է հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող  թեմաներ

Նոյեմբերի 14-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանի և Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ) արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի զրույցը տեսակապով։

Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացներին, հակամարտությունների կարգավորման միտումներին վերաբերող թեմաների շուրջ։ Կարևորվել են երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերի պահպանումն ու ընդլայնումը։

Նախարար Բաբայանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Մերձդնեստրում ստեղծված էներգետիկ ճգնաժամի կապակցությամբ և նշել, որ Արցախում ապրումակցում են Մերձդնեստրի ժողովրդին: Նախարարը նաև հույս է հայտնել, որ ՄՄՀ ղեկավարությանը կհաջողվի հնարավորինս սեղմ ժամկետում կայունացնել իրավիճակը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին