Կարևոր իրադարձություններ

Հնդկաստանում 24 փիղ խմիչք է գտել, խմել, հարբել ու քնել

14 Նոյեմբեր, 2022 15:25
Հնդկաստանում 24 փիղ խմիչք է գտել, խմել, հարբել ու քնել

Հնդկաստանում 24 փիղ հարբել են տնական լիկյորից և քնել անտառում, հայտնում է Gazeta.Ru-ն՝ հղում անելով Deccan Herald-ին։

Դեպքը տեղի է ունեցել Օդիշայի Կեոնջհար շրջանի գյուղերից մեկում։ Տեղացիները պատրաստել են մահուա կոչվող լիկյորի համար թուրմ  և թողել ​​մեծ կաթսաների մեջ՝ թրմելու համար: Երբ նրանք առավոտյան վերադարձել են, գտել են կոտրված սպասք, իսկ հետո քնած փղեր՝ ինը արու, վեց էգ և ինը ձագ։

Տեղացիները ահազանգել են անտառտնտեսության աշխատակիցներին՝ նրանց հաջողվել է թմբուկների օգնությամբ արթնացնել կենդանիներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում փղերի երամակը հարձակվել է տեղի բնակչի վրա՝ սպանված փղի ձագի համար վրեժ լուծելու համար։ 44 փիղ հարձակվել ու տրորել են անասուն պահող մարդուն: Ստացած վնասվածքներից հնդիկը տեղում մահացել է։ Դրանից հետո կենդանիները երկու օրով եկել են բնակավայր և ոչնչացրել տնկարկները՝ ընդհանուր առմամբ վնասել են մի քանի հեկտար։ Ֆերմայում, որտեղ տղամարդը սպանվել է, տեղի իշխանությունները հայտնաբերել են փղի ձագի դի, որը թաղված էր և ծածկված էր տերևներով։

 

Լրահոս

Դիտել ավելին