Կարևոր իրադարձություններ

Զելենսկին ժամանել է Խերսոն (լուսանկարներ)

14 Նոյեմբեր, 2022 15:16
Զելենսկին ժամանել է Խերսոն (լուսանկարներ)

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այօր ժամանել է Խերսոն քաղաք։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով դեպքի վայրում գտնվող ականատեսներին։

Գործակալությունը հայտնում է, որ Զելենսկին խոսել է Ուկրաինայի անվտանգության ուժերի հետ։

Ավելի վաղ նա ասել էր, որ Կիևը մտադիր չէ լրագրողներին Խերսոն թույլ տալ՝ ականազերծման աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտության պատճառով։

Նոյեմբերի 9-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հատուկ ռազմական գործողությունների գոտում գտնվող զորքերի խմբի հրամանատար Սերգեյ Սուրովիկինի առաջարկով հրամայել է ռուսական զորքերը դուրս բերել Խերսոնի շրջանից Դնեպրի աջ ափից։

Սուրովիկինի խոսքով՝ բոլոր պատրաստակամ քաղաքացիական անձինք՝ ավելի քան 115 հազար մարդ, արդեն տարհանվել են աջ ափից։

 

Լրահոս

Դիտել ավելին