Կարևոր իրադարձություններ

Կարրագեր. «Կլոպպը կարողացավ իշխանությունն իր ձեռքը վերցնել»

20 Հոկտեմբեր, 2015 10:42
Կարրագեր. «Կլոպպը կարողացավ իշխանությունն իր ձեռքը վերցնել»

Անգլիայի հավաքականի ու «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարրագերը գոհ է մնացել մերսիսայդցիների՝ Յուրգեն Կլոպպի գլխավորությամբ անցկացրած առաջին խաղից:

«Ինձ դուր եկավ այն, ինչ ես տեսա: Շատ հազվադեպ է լինում, որ մարզիչը հենց առաջին օրվանից կարողանում է թիմում իշխանությունն իր ձեռքը վերցնել, բայց Կլոպպը կարողացավ դա անել: Նշանակումից հետո 1 շաբաթվա ընթացքում մենք կարդում էինք այն մասին, թե որքան կարևոր է նրա համար պրեսսինգն ու այն, թե որքան է թիմը վազում խաղի ընթացքում:

Մոբիլ պրեսսինգը Կլոպպի «Բորուսիայի» խաղի կարևորագույն տարրերից էր ու կարծես թե նույնն է լինելու նաև «Լիվերպուլի» համար: Նման բան ամեն թիմի խաղում չես տեսնի: Դա ինձ տպավորել էր նախկինում ու այժմ մենք տեսնում ենք նրա՝ 1-ին իսկ օրվանից տարված աշխատանքի պտուղները»,-Sky Sports-ի եթերում ասել է Կարրագերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին